Բրիտանիան £500,000 է հատկացրել ԼՂ և հարակից տարածքների ականազերծմանը

Բրիտանիան £500,000 է հատկացրել ԼՂ և հարակից տարածքների ականազերծմանը

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան £500,000 է հատկացրել ԼՂ և հարակից տարածքների ականազերծման համար՝ նպատակ ունենալով 2020-ի պատերազմից հետո «անվտանգ դարձնել այդ շրջանը, կանխել վնասվածքներն ու կյանքեր փրկել»։ Այդ մասին ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության կյաքում։

Նշվում է, որ այդ միջոցները թույլ կտան ուսուցանել անձնակազմին՝ նպաստելով ականազերծմանն ու հետագայում ականազերծված հողերի կիրառմանը մարդկանց կողմից Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում։ Մեծ Բրիտանիան նաև կոչ է արել մյուս երկրներին ևս սատարել ՄԱԿ Զարգացման ծրագրի նախաձեռնությանը։

«Մեծ Բրիտանիան առաջին երկիրն էր, որը 2020-ի պատերազմից հետո հայտարարեց հումանիտար աջակցության մասին և 1 ֆունտ ստեռլինգ նվիրաբերեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ տուժածներին աջակցելու համար։

Այժմ Մեծ Բրիտանիան կոչ է անում նաև մյուս երկրներին սատարել ՄԱԿ նախաձեռնությանը և օգնել հազարավոր մարդկանց, որոնք տուժել են հակամարտությունից, վերականգնել իրենց կյանքը և վերադառնալ տարածաշրջան, որը նրանք լքել էին հակամարտության արդյունքում կամ չպայթած զինամթերքի պատճառով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ Եվրոպական հարևանության գծով պետնախարար Վենդի Մորթոնը հայտարարել է, որ ԼՂ և հարակից տարածքն աշխարհում ամենաականապատներից մեկն է։ Նա նշել է, որ Մեծ Բրիտանիայի նվիրատվությունն ուղղվելու է քաղաքացիական բնակչության համար ռիսկերի նվազեցմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում՝ ուսուցանելով և տեխնիկապես աջակցելով նրանց, ովքեր օգնում են այդ շրջաններն անվտանգ դարձնել։

44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանն ականներ, արգելված կասետային և ֆոսֆորային ռումբեր է օգտագործել Արցախի խաղաղ բնակչության դեմ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---