Արոնյանն ու Կարլսենը ոչ ոքի են խաղացել Aimchess US Rapid-ի կիսաեզրափակչի 1-ին փուլում

Արոնյանն ու Կարլսենը ոչ ոքի են խաղացել Aimchess US Rapid-ի կիսաեզրափակչի 1-ին փուլում

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն արագ շախմատի Aimchess US Rapid մրցաշարի կիսաեզրափակչի առաջին փուլում ոչ ոքի է խաղացել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։

Սեպտեմբերի 3-ին կայանալու է ևս 4 պարտիա, որի արդյունքում կորոշվի եզրափակչի մասնակիցներից մեկը։

Aimchess US Rapid-ի մրցանակային ֆոնդը կազմում է $100,000։ Մրցաշարն անցկացվում է 2 փուլով։ Առաջին փուլում 16 մասնակից մասնակցել է շրջանակային մրցաշարին, որից հետո 8 լավագույններից նոկաուտ համակարգով կորոշվի հաղթողը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---