Սերբիայում ՀՀ հարցումով ձերբակալել են ԵԱՀԿ-ում Հս. Մակեդոնիայի առաքելության փոխղեկավարին![]() 4 սեպտեմբերի 2021 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Սերբիայի իրավապահ մարմինները, ՀՀ իշխանությունների պահանջով, ձերբակալել են Վիեննայում ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկիին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը հյուսիսմակեդոնական Alsat-M հեռուստաալիքի վրա հղումով։ Ձերբակալությունը տեղի է ունեցել դեռևս օգոստոսի 27-ին՝ Հյուսիսային Մակեդոնիա մուտք գործելու համար «Պրեշևո» անցակետը հատելիս։ Սակայն, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳՆ-ն հաստատել է փաստը սեպտեմբերի 3-ին։ Հեռուստաալիքի տվյալներով, Սերբիայի իշխանությունները գործել են ըստ հայկական կողմի հարցման մի գործի առնչությամբ, որով որպես ֆիգուրանտ անցնում է նաև Միլենկովսկին։ Դիվանագետը Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հակահետախուզության նախկին ղեկավար Սաշո Միյալկովի ազգականն է, որը պատիժ է կրում պաշտոնեական դիրքի չարաշահման համար: Ըստ ՀՀ իրավապահ մարմինների, 2018-ին Հյուսիսային Մակեդոնիայի երեք դիվանագետ Միլենկովսկու գլխավորությամբ, Հայաստանից մասնավոր ինքնաթիռով դուրս են բերել երկրի նախկին իշխանությունների մի ներկայացուցչի, որը մեղադրվում է խոշոր գումարներ հափշտակելու մեջ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |