Փաշինյան․ Պատրաստ ենք Թուրքիայի հետ խոսակցության![]() 8 սեպտեմբերի 2021 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով սահմանակից երկրների հետ հարաբերություններին, հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ խոսակցության։ Նա ասել է, որ ՀՀ հետ հարաբերությունների մասին խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Փաշինյանը հավելել է, որ այդ հայտարարություններում տեսնում է Թուրքիայի հետ երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն: Փաշինյանը նշել է նաև, որ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու այդ գործընթացին, իսկ ԵՄ-ն, Ֆրանսիան, ԱՄՆ-ն նույնպես հետաքրքրված են։ Նա նշել է, որ ընդհանուր առմամբ սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու։ Վարչապետը կարևորել է Հյուսիս-հարավ նախագիծը, որն Իրանի հետ ՀՀ սահմանը կապում է Վրաստանի հետ։ «Չափազանց կարևոր է նաև երկաթուղային կապի հաստատումը ՌԴ-ի և Իրանի հետ։ Այս խնդիրը լուծելու համար Հայաստան-ՌԴ-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը։ Վճռական ենք ջանքեր գործադրել այս հարցում կոնկրետ արդյունքների հասնելու համար՝ գիտակցելով նաև, որ Ադրբեջանն էլ ակնկալում է հաղորդակցություն ստանալ իր արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև»,-ասել է Փաշինյանը։ Նա նշել է նաև, որ ՀՀ-ն տրամադրված է վերականգնել խաղաղ գործընթացն Ադրբեջանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Անդրադառնալով Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման խնդրին՝ վարչապետն ասել է, որ հայկական կողմը շարունակում է աշխատել դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է հետագայում ևս նպաստել Անկարայի և Երևանի հարաբերությունների բարելավմանը և տեսնում է երկրների միջև դրական ազդակները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ կառավարության նիստում հայտարարել էր, որ դրական ազդակներ է տեսնում Թուրքիայի կողմից և կգնահատի այդ ազդակները և դրական ազդակով կպատասխանի։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |