Փաշինյանն ու Ղարիբաշվիլին անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

Փաշինյանն ու Ղարիբաշվիլին անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

PanARMENIAN.Net - Թբիլիսիում ավարտվել են հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա վրաց պաշտոնակից Իրակլի Ղարիբաշվիլին անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, կարևորվել երկու երկրի ջանքերը խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման գործում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգային՝ քաղաքական, տնտեսական, առողջապահական, մշակութային և հումանիտար ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:

Նախատեսված է վարչապետի հանդիպումը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև հարգանքի տուրք կմատուցի Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---