Moderna-ն աշխատում է միաժամանակ կորոնավիրուսից և գրիպից պաշտպանող պատվաստանյութի վրա

Moderna-ն աշխատում է միաժամանակ կորոնավիրուսից և գրիպից պաշտպանող պատվաստանյութի վրա

PanARMENIAN.Net - Հայազգի գործարար և բարերար Նուբար Աֆեյանի Moderna դեղագործական ընկերությունն աշխատում է միաժամանակ կորոնավիրուսից և գրիպից պաշտպանող պատվաստանյութի վրա։ Այդ մասին հայտնել է ընկերության մշակումների և հետազոտությունների գծով գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը։

Ըստ նրա, ընկերության գերակայությունն այժմ ռեսպիրատոր հիվանդությունների դեմ պատվաստանյութի ստեղծումն է։ Մշակվող պատվաստանյութը մշտապես կթարմացվի ըստ առկա շտամերի, գրում է Reuters-ը։

Ակնկալվում է, որ Moderna-ի նոր պատվաստանյութը միաբաղադրիչ կլինի։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ Moderna-ի պատվաստանյութի կիրառմանը դեռահասների համար՝ 12 տարեկանից սկսած։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---