Արոնյանը Champions Showdown-ում պարտվել է Կասպարովին![]() 10 սեպտեմբերի 2021 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Champions Showdown արագ շախմատի մրցաշարում պարտվել է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովին: Վեց տուրից հետո Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Արոնյանը 2.5 միավոր ունի, գրում է Sputnik Արմենիան։ Առաջին օրն Արոնյանը պարտվել է Պյոտր Սվիդլերին, հաղթել Հիկարու Նակամուրային ու ոչ ոքի խաղացել Ֆաբիանո Կարուանայի հետ: Երկրորդ օրը Արոնյանը զիջել է Կասպարովին և ոչ ոքի խաղացել Ուեսլի Սոյի (ԱՄՆ) և Մաքսիմ Վաշյե-Լագրավի (Ֆրանսիա) հետ: Մրցաշարին մասնակցում է 10 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն, Սեմ Շենկլանդը, Հիկարու Նակամուրան, Լենյեր Դոմինգեսը, ռուս Պյոտր Սվիդլերը, աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը, ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովը։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 150,000 դոլար: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |