Մուրադով․ Խաղաղապահների դերը ԼՂ-ում դրական եմ գնահատում![]() 10 սեպտեմբերի 2021 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել ռուս խաղաղապահների աշխատանքը։ Այդ մասին նա հայտարարել է արդեն ՌԴ-ում՝ Մախաչկալայում կայացած «Հայրենիքի հերոսների հերթափոխը» հայրենասիրական ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանը։ «ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությունը միայն դրական եմ գնահատում։ Գնահատականը մեզ տալիս է խաղաղ բնակչությունը՝ այսօր կյանքը Ղարաբաղում լիարժեք ընթացքի մեջ է։ Կան, անշուշտ, շատ բարդ հարցեր, սակայն գործընթացը շարունակվում է՝ մարդկանց վերադարձը, մի շարք խնդրահարույց հարցերի լուծումը։ Ուստի, կարծում եմ, ամեն ինչ նորմալ կլինի»,-ասել է Մուրադովը։ Նա հավելել է, որ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են լինելու հինգ տարի։ «Առաջին 5 տարին, ըստ եռակողմ համաձայնության։ Հետագայում արդեն որոշում կկայացվի ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայման հետագա երկարաձգման մասին»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ Ռուսաստանի հերոս Ռուստամ Մուրադովն ավարտել է իր առաքելությունը որպես Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար սեպտեմբերի 6-ին։ Այդ պաշտոնում նրան փոխարինել է գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |