ԱՀԿ-ն փաստաթղթերի ամբողջական աթեթ է ակնկալում ՌԴ-ից՝ «Սպուտնիկ V»-ի գնահատման համար![]() 10 սեպտեմբերի 2021 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) սպասում է, երբ է ՌԴ-ն փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելու՝ «Սպուտնիկ V»-ի գնահատման համար։ Այդ մասին հայտարարել է ԱՀԿ Եվրոպական բյուրոյի իմունիզացիայի բաժնի ավագ մասնագետ Օլեգ Բենեշը Առողջապահության և կայուն զարգացման համաեվրոպական ամփոփիչ զեկույցի շնորհանդեսի ժամանակ։ «Կցանկանյի նշել, որ ԱՀԿ-ն շարունակում է ակտիվ գործակցությունը ՌԴ հետ փաստաթղթերի ամբողջական փաթեթի պատրաստման հարցում։ Մենք այն փուլում ենք, երբ ակնկալում ենք համապատասխան կառույցներից ամբողջական փաթեթը»,-ասել է նա, գրում է «Վեդոմոստին»։ Բենեշը հավելել է, որ կարևոր է ներկայացնել բոլոր փաստաթղթերը՝ գնահատելու համար պատվաստանյութի որակը, անվտանգությունն ու արդյունավետությունը։ Սեպտեմբերի 9-ին ЕМА պատվաստման ռազմավարության և առողջության սպառնալիքի դեպարտամենտի ղեկավար Մարիո Կավալերին հայտնել էր, որ գործակալությունն արդյունավետ քննարկումներ է վարում «Սպուտնիկ V»-ի մասով արտադրողի հետ, սակայն պատվաստանյութը ձեռք բերելու համար ԵՄ-ին հավելյալ տեղեկություններ են հարկավոր պատվաստանյութի մասին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |