Ռուս խաղաղապահները խմելու ջրով են ապահովել Արցախի դպրոցների մոտ 300 աշակերտի13 սեպտեմբերի 2021 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Ռուս խաղաղապահները խմելու ջրով են ապահովել Արցախի դպրոցների մոտ 300 աշակերտի։ Ակցիան իրականացվել է Բարեգործական հիմնադրամների «Մերսի» ասոցիացիայի հետ համատեղ։ Ռուս զինծառայողները բարեգործների խնդրանքով բեռը ռազմական տրանսպորտով հասցրել են Հայաստանից։ «Բեռնել ենք հեռավոր բնակավայրերի դպրոցների, մանկապարտեզների համար նախատեսված պլաստիկե տարաները, որոնք նախատեսված են անխափան ջրամատակարարման համար։Բեռն արդեն հասցվել է։ Այսօր արդեն որոշվել են այն հաստատությունները, որոնք ստանալու են դրանք։ Այդ բակերը կտրամարվեն, կլցվեն և կմիացվեն պոմպակայանների համակարգին»,-ասել է ռուս խաղաղապահների ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը։ Ռուս խաղաղապահները խմելու ջրի համար նախատեսված 3 և 5 տոննայանոց տարաները փոխանցել են Ասկերանի շրջանի Այգեստան, Հովսեփավան և Դաշուշենք բնակավայրերի դպրոցներին, գրում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Ընդհանուր առմամաբ 14 այդպիսի տարա կտրամադրվի շփման գծին մոտ գտնվող բնակավայրերի դպրոցներին։ Ավելի վաղ ռուս խաղաղապահները ջրատար մեքենաներով ավելի քան 200 տոննա խմելու ջրով են ապահվոել Ստեփանակերտի բնակիչներին։ 44-օրյա պատերազմից հետո Արցախում խմելու ջրի մատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել որոշ բնակավայրերում, ինչպես, օրինակ, Ստեփանակերտում բնակչության ավելացման, այնպես էլ արտեզիան հորերի ադրբեջանական հսկողության տակ անցած տարածքներում մնալու պատճառով։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին |