ԱՀ Մարտունու համայնքապետերից մեկը բյուջեից խախտումներով 815,000 դրամ է ուղղել աշխատակազմի վճարմանը․ Քրգործը վարույթ է ընդունվել

ԱՀ Մարտունու համայնքապետերից մեկը բյուջեից խախտումներով 815,000 դրամ է ուղղել աշխատակազմի վճարմանը․ Քրգործը վարույթ է ընդունվել

PanARMENIAN.Net - ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի համայնքներից մեկի ղեկավարի կողմից 2020թ. սեպտեմբերից մինչև հունվար համայնքի բյուջե մուտքագրված միջոցներից 815,000 դրամ գումարը ֆինանսատնտեսական կանոնների խախտմամբ գյուղապետարանի աշխատակազմի վճարմանն ուղղելու և համայնքի օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրգործը։

Քրգործը հարուցվել է ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---