Բաքուն հաստատել է՝ Գորիս-Կապան ճանապարհին գումար է գանձում իրանական բեռնատարներից13 սեպտեմբերի 2021 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Բաքուն հաստատել է, որ Գորիս-Կապան ճանապարհին գումար է գանձում իրանական բեռնատարներից։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն: Կոմիտեում նշել են, որ ճանապարհային հարկ է գանձվում «Ադրբեջանի տարածքով անցնող տրանսպորտային միջոցներից», գրում է Haqqin.az-ը։ Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն նշել է, որ այժմ Ադրբեջանի մաքսային մարմինները ապահովում են «օրենսդրության կատարումը երկրի ամբողջ տարածքում»: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում տեղակայված ադրբեջանական ոստիկանական կետի ծառայողները իրանական բեռնատարների վարորդներից պահանջում են կանխիկ 130 դոլար վճարել՝ «իրենց տարածքով անցնելու համար»։ Այդ մասին Սյունիքից հայտնել է ՍիվիլՆեթի թղթակից Գևորգ Թոսունյանը, որը զրուցել է իրանցի վարորդների հետ։ Կարմրաքարի, ինչպես նաև Որոտանի մոտ ադրբեջանցիները տեղադրել են եռալեզու մեծ ցուցանակ՝ «Դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք» գրությամբ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀԿԵ․ Սանահինից մինչև Այրում երկաթուղու 8 ավերված հատվածից 2-ը վերականգնվել է Երթևեկությունը դեռևս սահմանափակ է արագությամբ և շարժակազմի տեսակով Բագրատ սրբազանը երթը տարել է դեպի ՄԻՊ գրասենյակ․ Օմբուդսմենը հրաժարվել է լրագրողների ներկայությամբ ընդունել նրան «Իմ փորձառությունը դժբախտաբար ցույց է տվել, որ այն ինչ չի տեսաձայնագրվում, տարընկալումների տեղիք է տալիս»,–ասել է սրբազանը Ucom-ի աջակցությամբ ամփոփվել են «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի արդյունքները Այն անցկացվում էր «Կենսաբազմազանություն. բնության զարկերակը» խորագրի ներքո։ «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային ծրագիրը սկսվել է Կկազմակերպվի ծրագրով ընտրված 30 ուսուցչի այցը Բորդո, որտեղ կկայանա երկշաբաթյա վերապատրաստման |