Սլովակիայի ԱԳ նախարար․ Մեր ընկերությունը բանակցում է ՀԱԷԿ-ի արդիականացմանը մասնակցելու շուրջ14 սեպտեմբերի 2021 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ էներգետիկայի սեկտորը տնտեսական համագործակցության առումով շատ խոստումնալից է՝ կա մի ընկերություն, որն այժմ բանակցում է Մեծամորի ատոմակայանի արդիականացման աշխատանքներին իր մասնակցության շուրջ։ Նա նշել է, որ Հայաստանի և Սլովակիայի միջև առևտրաշրջանառությունը մեծ ներուժ ունի աճելու. նախորդ տարի որոշակի աճ գրանցվեց, բայց դա էլ պետք է գերազանցել, գրում է Sputnik Արմենիան։ «Ես այստեղ եմ` վերահաստատելու աճող դինամիկան Հայաստանի և Սլովակիայի միջև։ Հատկապես տնտեսական ուղղությամբ մեծ պոտենցիալ կա համագործակցության»,- ասել է Կորչոկը։ Սլովակիայի արտգործնախարարի խոսքով` պետք է զարգացնել համագործակցությունը գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում նույնպես։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ իր հերթին նշել է, որ Հայաստանի և Սլովակիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկրների միջև զարգացել են հարաբերությունները բոլոր ուղղություններով։ «Այսօր ամրագրեցինք, որ պետք է այդ հարաբերություններն ավելի սերտանան։ Սա, իհարկե, առաջին հերթին վերաբերում է քաղաքական երկխոսությանը` մենք ունենք բարձր մակարդակով տարվող քաղաքական երկխոսություն, համագործակցություն տարատեսակ միջազգային հարթակներում»,- ասել է նա։ Միրզոյանի խոսքով` քննարկվել է նաև համատեղ ծրագրեր իրականացնել էներգետիկայի, ՏՏ ոլորտում, մշակույթի և գիտության ոլորտում. արդեն իսկ կոնկրետ միջոցառումներ են նախանշվել։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բաքվում ԵՄ դեսպան․ ԶԼՄ-ների ազատության իրավիճակն Ադրբեջանում մտահոգիչ է Նա նաև ափսոսանք է հայտնել վերջին շրջանում լրագրողների կալանավորումների վերաբերյալ Կիպրոսը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմաթիի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք ընդունելը Այդ մասին ասվում է Կիպրոսի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ «Ուրալի» վթարի գործով կալանավորվել է զորամասի 2 պաշտոնյա. Մեղադրվում է նաև վարորդը Պարզվել է, որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները |