Կորչոկ․ Սլովակիան, որպես ԵՄ անդամ, սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին![]() 14 սեպտեմբերի 2021 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Սլովակիան, որպես ԵՄ անդամ երկիր, շարունակում է սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Այդ մասին Երևանում գտնվող Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը հայտարարել է ՀՀ և Սլովակիայի ԱԳ նախարարների համատեղ հայտարարության ընթացքում։ «Մենք մեծապես կարևորում ենք էսկալացիայի պոտենցիալ ունեցող ցանկացած գործողություններից ձեռնպահ մնալը և նոյեմբերի 10-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները լիովին իրականացնելը։ Ամեն կոնֆլիկտ հանգեցնում է սովորական մարդկանց տառապանքի, որոնք ցանկանում են ապրել խաղաղության մեջ։ Եթե կա խաղաղության հասնելու կամք և հաստատակամություն, ապա ցանկացած կոնֆլիկտ լուծվում է»,- նշել է նա, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ Կորչոկը նշել է նաև, որ հայ ռազմագերիների և այնտեղ պահվող քաղաքացիական անձանց վերադարձը պետք է շարունակվի, նաև պայմաններ պետք է թույլ տրվեն ականազերծում իրականացնելու համար՝ կանխելու լրացուցիչ կորուստները։ «Ողջունում ենք վստահության ամրացմանն ուղղված քայլերի իրականացումը՝ հայ ռազմագերիների վերադարձը, որոնք Ադրբեջանում են պահվում: Հայ ռազմագերիների և այնտեղ պահվող քաղաքացիական անձանց վերադարձը պետք է շարունակվի, նաև պայմաններ պետք է թույլ տրվեն ականազերծում իրականացնելու համար՝ կանխելու լրացուցիչ կորուստները»,- նշել է Կորչոկը։ Սեպտեմբերի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի հետ: Հայաստանի և Սլովակիայի արտգործնախարարները հանգամանորեն քննարկել են հայ-սլովակյան հարաբերությունների օրակարգում առկա հարցերի լայն շրջանակ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով առավել խորացնելու և ամրապնդելու առկա բազմաոլորտ համագործակցությունը: Այդ առնչությամբ կողմերը կարևորել են քաղաքական երկխոսության ընդլայնումը, միջխորհրդարանական ձևաչափում շփումների ակտիվացումը, ինչպես նաև ապակենտրոնացված համագործակցության առաջմղումը։ Պաշտոնական այցով Երևանում գտնվող ԱԳ նախարար Իվան Կորչոկը, ՀՀ ԱԳ նախարարի ուղեկցությամբ, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |