ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև ամեն ամսվա 2-րդ աշխ. օրը14 սեպտեմբերի 2021 - 18:52 AMT PanARMENIAN.Net - ՎՏԲ-Հայաստան Բանկը, լինելով կենսաթոշակների և պետական ծրագրերի շրջանակներում վճարումների առաջատարը Հայաստանի շուկայում, ինչպես նաև նպատակ ունենալով առավել հարմարավետ դարձնել թոշակային տարիքի հաճախորդների սպասարկումը, ապահովում է կենսաթոշակների վճարումը սեփական միջոցների հաշվին՝ մինչև յուրաքանչյուր ամսվա 2-րդ աշխատանքային օրը, իսկ Ամանորյա տոների նախօրեին՝ կենսաթոշակառուների փոխանցումն իրականացվում է նախապես՝ դեկտեմբերի 31-ին: Բանկն առաջարկում է Երևանի և Հայաստանի մարզերի բոլոր կենսաթոշակառուներին ստանալ կենսաթոշակ Visa Classic կամ Mastercard Standard անվճար քարտերով` կանխիկացնելով միջոցները ՀՀ ողջ տարածքում 24/7 ռեժիմով գործող Բանկի 205 բանկոմատներից՝ 0% միջնորդավճարով: Այսօր ՀՀ ավելի քան 115 հազար թոշակառուներ կամ ՀՀ կենսաթոշակառուների 36%-ն արդեն իսկ ստանում են իրենց կենսաթոշակը ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով: ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից կենսաթոշակային տարիքի հաճախորդների համար ներդրվել են հատուկ պրոդուկտներ․ • «Սոցիալական» ավանդ` գումար՝ սկսած 10 հազ ՀՀ դրամից, ժամկետ՝ 61-365 օր, տարեկան տոկոսադրույք՝ 5%-8.5% (տարեկան եկամտաբերություն՝ 5.03%-8.25%): Ավանդի վերաբերյալ մանրամասն պայմանները՝ կայքում: • վարկային գիծ՝ կենսաթոշակի եռապատիկի չափով՝ տարեկան 0% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 19.5%): Վարկի մասին տեղեկատվությունը՝ կայքում: Հաճախորդի ցանկությամբ Բանկը տրամադրում է նաև թոշակային քարտ, որով հաճախորդը կարող է կանխիկացնել միջոցներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում: ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով կենսաթոշակ ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է ներկայացնել դիմում-հայտ Միասնական սոցիալական ծառայության ամենամոտ տարածքային ստորաբաժանում՝ ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ: Այնուհետև Բանկն, առանց հաճախորդի մասնաճյուղ այցելելու, Միասնական սոցիալական ծառայությունից ստացված տվյալների հիման վրա բացում է քարտային հաշիվ, և արդեն հաջորդ ամսվանից հաճախորդը ստանում է կենսաթոշակը քարտին: ՎՏԲ-Հայաստան Բանկի թոշակային քարտերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ պաշտոնական կայքում`այցելելով Բանկի մասնաճյուղեր կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |