Ռուս խաղաղապահները Ասկերանի Խրամորթ գյուղի դպրոցում Խաղաղության դաս են անցկացրել![]() 15 սեպտեմբերի 2021 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Ռուս խաղաղապահները Խաղաղության դաս են անցկացրել Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի դպրոցում: Ակցիային մասնակցել են խաղաղապահ զորակազմի հումանիտար ականազերծման և հրշեջ ծառայության զինծառայողները, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Խաղաղապահները դպրոցի ավելի քան 50 աշակերտին ներկայացրել են իրենց գործունեությունը։ Սակրավորները ցուցադրել են ռուս սակրավորների արդիական հագեցվածությունը՝ ականազերծման համար նախատեսված ՕՎՌ-2 «Սոկոլ» համազորային հավաքածուն, որը նախատեսված է պայթյունի խոցող գործոններից պաշտպանելու համար, նաև պատմել են ականներ որոնող սարքերի մասին։ Դպրոցի բակում սակրավորները ցույց են տվել երեխաներին ականների որոնման աշխատանքը, ցուցադրել են, թե ինչպես է իրականացվում տարածքի ականզերծումը։ Իրենց աշխատանքի մասին պատմել են նաև հրշեջներն ու ավտոմոբիլային տեսչության աշխատակիցները։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |