Եղեգնաձորում երեխաները տարատեսակ թերապևտիկ ծառայություններ կստանան15 սեպտեմբերի 2021 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Եղեգնաձորում տարատեսակ թերապիաներ են անցնում խնամքի կարիք ունեցող երեխաները։ Այժմ կենտրոնն ունի 134 շահառու՝ Վայոց ձորի մարզի 20 գյուղից։ 13-ամյա Մարտիկն իսկական մարտիկ է՝ ուժեղ, համառ և խելացի։ Արդեն մեկ տարի «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնում ֆիզիոթերապիա է անցնում, պատրաստվում է վիրահատության։ Որոշել է, որ պետք է քայլի, իսկ Մարտիկի խոսքը վերջնական է: «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամից դրամաշնորհ է ստացել։ Հիմնադրամի աջակցությամբ կենտրոնը համալրվել է թերապևտիկ աշխատանքների համար տեղական տարբեր արտադրության պարագաներով՝ սենսորային լույսեր, կանգնակներ, ավազաթերապիայի համար սեղաններ, զարգացնող խաղեր։
«Կենտրոնի հիմնական նպատակն է բարելավել ԿԱՊԿՈւ երեխաների մտավոր և ֆիզիկական ունակությունները։ Սա նաև լավ հնարավորություն է ծնողների համար, որպեսզի տարածաշրջանից առանց բացակայելու երեխաները ստանան թերապևտիկ բոլոր ծառայությունները»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։ «Մինչև օրս Եղեգնաձորում ծառայություն չի եղել, իսկ հիմա՝ հանձինս հիմնադրամի, կարողանում ենք ծավալային աջակցություն մատուցել։ Կենտրոնը սպասարկում է առանձնահատուկ երեխաների, որոնք ունեն հենաշարժողական և մտավոր խնդիրներ»,- նշել է «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի հիմնադիր Էկա Հորստկան։
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերը ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Արժույթի միջազգային հիմնադրամը բարելավել է ՀՀ ՀՆԱ-ի աճի կանխատեսումը Համաշխարհային բանկը բարելավել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 2024-ին 4․7%-ից մինչև 5․5% ԶԼՄ․ 44–օրյայի ժամանակ սլովակյան լիցենզիայով Իսրայել տեղափոխված զենքը գնել է Ադրբեջանը՝ ԵՄ էմբարգոյով ուղիղ առաքումներն արգելված էին Բաքվում խոստովանել են, որ արդեն կարող են ուղիղ գործակցել Սլովակիայի հետ՝ Իսրայելի տարածքից չօգտվելով ԱԺ–ում Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ ներկայացուցիչների հետ ազգային փոքրամասնություններին առնչվող հարցեր են քննարկել Ռուստամ Բաքոյանն ընդգծել է միջազգային կառույցների հետ ակտիվ համագործակցությունը Կոստանյան․ ՀՀ–ն պատրաստ է խորացնել գործակցությունն ինչպես ՆԱՏՕ–ի, այնպես էլ առանձին անդամ երկրների հետ Նա ՆԱՏՕ-ի գործընկերներին ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը և մարտահրավերները |