Սիմոնյան․ ԱԺ-ում շուտով կվերաձևավորվի հայ-հնդկական բարեկամական խումբը![]() 15 սեպտեմբերի 2021 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալի հետ հանդիպմանը, անդրադառնալով երկու երկրների համագործակցության խորացմանը, տեղեկացրել է, որ Ազգային ժողովում շուտով կվերաձևավորվի հայ-հնդկական բարեկամական խումբը, որը նշանակալի դեր կունենա միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման գործում: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում բարեկամական հարաբերությունների խորացումն ու զարգացումը: ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ Հնդկաստանի խորհրդարանում Հնդկաստան-Հայաստան բարեկամական խմբի ձևավորումը ևս հնարավորություն կստեղծի համատեղ ջանքերով էլ ավելի խորացնելու օրենսդիրների կապերը: Կարևորելով միջազգային հարթակներում Հայաստանի և Հնդկաստանի միջև դրական համագործակցությունը՝ ՀՀ օրենսդիրի ղեկավարը բարձր է գնահատել միջազգային կազմակերպություններում Հայաստանի կենսական հարցերի շուրջ Հնդկաստանի կառավարության հավասարակշռված մոտեցումը: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին: Այս համատեքստում հայկական կողմն արժևորել է պաշտոնական Նյու Դելիի մոտեցումն առ այն, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է ստանա խաղաղ հանգուցալուծում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հնդկաստանի դեսպանը բարձր է գնահատել միջազգային հարթակներում Քաշմիրի խնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող Հայաստանի մշտական աջակցությունը: Համատեղ օրակարգի առաջնահերթություններում փոխայցելությունները դիտվել են որպես առաջնահերթություն՝ ի նպաստ երկկողմ համագործակցության նոր հեռանկարային ուղղությունների: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |