ԵՄ երկրների ղեկավարները հավանություն են տվել «Արեւելյան գործընկերություն» ծրագրին

PanARMENIAN.Net - Բրյուսելում կայացած գագաթնաժողովում ԵՄ երկրների ղեկավարները հավանություն են տվել «Արեւելյան գործընկերություն» ծրագրին: Գագաթնաժողովի ընթացքում որոշվել է մասնակից երկրներին` Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Մոլդովային ու Ուկրաինային 600 մլն եվրո հատկացնել մինչեւ 2013թ.: «Գագաթնաժողովում տարբեր կարծքիներ հնչեցին, սակայն մեզ հաջողվեց համաձայնության գալ եւ սա հաղթանակ է ոչ միայն մասնակից երկրների, այլ նաեւ, մասնավորապես, ԵՄ-ի համար»-հայտարարել է ԵՄ-ում նախագահող Չեխիայի ԱԳՆ ղեկավար Կարել Շվարցենբերգը:



Ինչ վերաբերում է նրան, թե կհրավիրվի մասնակցելու ծրագրի վերաբերյալ Պրահայում մայիսի 7-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովին նաեւ Բելառուսի նախագահ Ա.Լուկաշենկոն, Կարել Շվարցենբերգը նշել է, որ ամեն ինչ կախված է Լուկաշենկոյի վարքագծից, հաղորդում է EU bizness-ը:



Գագաթնաժողովի ընթացքում Ֆրանսիան անհամաձայնություն է հայտնել ծրագրի վերաբերյալ, սակայն Լեհաստանը եւ ծրագրի ֆինանսավորման մյուս կողմնակիցները կոչ են արել իրենց գործընկերներին հավանություն տալ 600 մլն դոլարի հատկացումներին: «Վրաստանում օգոստոսյան իրադարձությունների եւ գազային ճգնաժամի ժամանակ մենք տեսանք, թե որքան փխրուն է այս երկրների տարածաշրջանը` 600 մլն եվրոն նվազագույն գումարն է, որ կարող է կայունացնել տարածաշրջանը»,-հայտարարել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Ռադոսլավ Սիկորսկին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---