Հունվարի 1-ին հաջորդող օրերն աշխատանքային կլինեն՝ բացառությամբ հունվարի 6-ի![]() 16 սեպտեմբերի 2021 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Այսուհետ հունվարի 1-ին հաջորդող օրերն աշխատանքային կլինեն՝ բացառությամբ հունվարի 6-ի։ Այդպիսի որոշում է կայացվել գործադիրի նիստում: Ընդունվել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծին, ըստ որի Ամանորին ոչ աշխատանքային են լինելու միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և հունվարի 6-ը։ Հունվարի 2-ից 5-ը և 7-ն այսուհետ կլինեն աշխատանքային: Հիմնավորման մեջ նշվում է, որ տոն և հանգստյան օրերը բացասաբար են ազդում տնտեսության վրա։ Ըստ Էկոնոմիկայի նախարարության հաշվարկների՝ լրացուցիչ 5 աշխատանքային օրում ՀՆԱ ծավալը կավելանա 88․6 մլրդ դրամով։ Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |