Նախագահն ԱՀԿ ղեկավարին ՀՀ է հրավիրել՝ մասնակցելու ՝ Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովին17 սեպտեմբերի 2021 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ հանդիպմանը հրավիրել է նրան Հայաստան՝ հանդիպելու առողջապահության ոլորտի գործընկերների, նաև մասնակցելու հոկտեմբերի 23-24-ը նախատեսված՝ Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովին: Նախագահն առաջարկել է գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպել քննարկում՝ նվիրված Covid 19-ի և դրա նոր դրսևորումների կանխարգելման և բուժման նորարարական միջոցներին, ինչպես նաև՝ պանդեմիկ իրավիճակներում պետությունների համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներին: Հայաստանի նախագահը և ԱՀԿ ղեկավարը զրուցել են Covid-19 համավարակի և դրա հաղթահարմանն ուղղված պատվաստումային գործընթացի մասին: Նրանք նշել են, որ պատվաստումը համավարակի դեմ պայքարի, դրա կանխարգելմանն ու բուժմանն ուղղված, ինչպես նաև համավարակային իրավիճակում բնականոն կյանքը վերակառուցելու հիմնական միջոցն է ու հնարավորությունը: Հանրապետության նախագահը և ԱՀԿ գլխավոր տնօրենն իրենց անհանգստությունն են հայտնել, որ Հայաստանը պատվաստումների առումով դեռևս ցածր ցուցանիշ ունեցող երկրների շարքում է և վերջերս հայտնվել է կարմիր գոտում, ինչը ենթադրում է հնարավոր սահմանափակումներ երկրի և նրա քաղաքացիների համար: Այս վիճակի հաղթահարման ճանապարհը մատչելի, ապահով ու արդյունավետ պատվաստանյութերն են և պատվաստման գործընթացը: Այս համատեքստում նախագահ Սարգսյանը կարևորել է նաև միջազգային գործընկերների աջակցությունը: Սեպտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 252,082 դեպք, որոնցից 235,030-ն` առողջացած, 5101-ը` մահվան ելքով: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ |