Պետծառայողների սոցփաթեթն ընդլայնելու նախագիծը գնում է ԱԺ. Կներառվի լողավազանը, ուսվարկերն ու սպորտդպրոցները

Պետծառայողների սոցփաթեթն ընդլայնելու նախագիծը գնում է ԱԺ. Կներառվի լողավազանը, ուսվարկերն ու սպորտդպրոցները

PanARMENIAN.Net - Կառավարության սեպտեմբերի 17-ի նիստում ընդունել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը մշակվել է սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակը ընդլայնելու նպատակով։

Նախագիծն ընդունվել է չզեկուցվողների թվում:

Փոփոխությամբ նախատեսվում է սոցփաթեթի ծառայություններում ներառել նաև այնպիսի ուղղություն, որով հնարավոր կլինի սոցփաթեթի համար հատկացվող միջոցներն ուղղել նաև՝

• մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարի մարմանը՝ այդպիսով նպաստելով նրանց առողջ ապրելակերպի ձևավորմանը և ֆիզիկական կոփմանը

• պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարմանը:

Ըստ գործող կարգի, պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց և (կամ) նրանց ընտանիքի անմիջական անդամներին սոցիալական փաթեթը տրամադրվում է՝ առողջապահության ծառայությունների, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման, ուսման վճարի, ՀՀ-ում և ԼՂՀ-ում հանգստի ապահովման նպատակով։

Վերոնշյալ յուրաքանչյուր ծառայության համար որոշման կարգավորումներով սահմանված են կոնկրետ չափորոշիչներ և ծառայությունից օգտվելու ընթացակարգ։

Նախագծում նշվում է, որ փոփոխությունը կատարվում է սոցփաթեթի շահառու աշխատողների սոցիալական կարիքների բավարարման, մոտիվացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման, պետական մարմիններում և կազմակերպություններում աշխատանքի գրավչության բարձրացման, պետական հատվածից դեպի մասնավոր հատված կադրերի հոսունության կրճատման նպատակով։

Նախագծով լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---