Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել սահմանազատման և սահմանագծման իր առաջարկները

Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել սահմանազատման և սահմանագծման իր առաջարկները

PanARMENIAN.Net - Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ իր առաջարկները և արագ պատասխան է ակնկալում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանի առանձին հատվածներում։ Իրավիճակի զարգացումը, այդ թվում Որոտան գյուղի մոտ, հերթական անգամ հաստատում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի արագ մեկնարկի պահանջվածությունը։ Այդ հարցի վերաբերյալ ռուսական առաջարկները փոխանցվել են Բաքվին և Երևանին՝ արագ պատասխան ենք ակնկալում հետագա ուղղության ձևավորման համար»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Զախարովան հավելել է, որ ռուսական կողմը շարունակում է ՀՀ և Ադրբեջանի հետ համատեղ ջանքերն, ուղղված տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը՝ 2020-ի նոյեմբերի և 2021-ի հունվարի եռակողմ հայտարարությունների իրականացման շրջանակում։

Սեպտեմբերի 9-ին Սյունիքի մարզի Որոտան գյուղի հատվածում ադրբեջանցիները ոստիկանական հենակետ են բացել։ Սեպտեմբերի 11-ից նրանք կանգնեցնում են իրանական բեռնատարները և ստուգում վարորդների փաստաթղթերը։ Ադրբեջանցիները նաև «ճանապարհային հարկ» են պահանջում իրանցի վարորդներից։ Բաքուն պաշտոնապես է հաստատել այդ տեղեկությունը։

Photo. TASS
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---