Երեւանում մեկնարկել է «ԻՆՏԵՐՊՐԻՆՏ. Պոլիգրաֆիա, գովազդ, դիզայն» IV ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում, Նկարիչների Միության ցուցասրահում մեկնարկել է «ԻՆՏԵՐՊՐԻՆՏ։ Պոլիգրաֆիա, Գովազդ, Դիզայն, Փաթեթավորում EXPO 2009» չորորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը։ «Ժամանակակից պայմաններում, երբ ողջ աշխարհի տնտեսությունը բառացիորեն վարակված է գլոբալ ճգնաժամով, ես լուրջ նշանակություն եմ տալիս նման ցուցահանդեսների կազմակերպմանը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է LOGOS EXPO Center-ի գործադիր տնօրեն Արայիկ Ստեփանյանը: Նրա խոսքով, շուկայում մնալու են այն ընկերությունները, որոնք կկարողանան ճիշտ մատուցել իրենց եւ իրենց վերջին ձեռքբերումները, այդ տեսալետից նման ցուցահանդեսը հիանալի կատալիզատոր է այս ոլորտում: Ստեփանյանի կարծիքով, համաշխարհային ճգնաժամը կթողնի իր հետեւանքները շուկայում, եւ այդ պայմաններում կգոյատեւի այն ընկերությունը, որը ցույց կտա, որ «այն իսկապես անհրաժեշտ է»:



Իսկ ինչ վերաբերում է նման պրոֆիլի ցուցահանդեսին, ինչպիսին են պոլիգրաֆիան, դիզայնը, փաթեթավորումը, ապա գործադիր տնօրենի խոսքով, այն միշտ պետք է առաջինը լինի, որովհետեւ ողջ աշխարհի, այդ թվում` Հայաստանի բիզնեսը կապված է այդ ճյուղի հետ: «Կարեւոր է, թե ինչպես նրանք կներկայացնեն նորագույն տեխնոլոգիաները եւ ով կլինի նրանց պոտենցիալ պատվիրատուն, որովհետեւ գովազդի, դիզայնի, պոլիգրաֆիական արտադրանքի կարիք ունեն կարելի է ասել բոլորը»,- ասել է նա: Բիզնեսի ձեւավորման, «դեմքը» ներկայացնելու կարիք ունեն բոլորը, եւ դա կարող են ներկայացնել «ԻՆՏԵՐՊՐԻՆՏ» ցուցահանդեսի մասնակիցները», ավելացրել է Ստեփանյանը:



Նրա կարծիքով, նման ծառայությունների մատուցման շուկան Հայաստանում զարգացման փուլում է գտնվում եւ կատարյալ չէ, հարկավոր է «մշտապես աշխատել այդ ուղղությամբ» եւ արտասահմանից ներկրել նորագույն տեխնոլոգիաներ, օգտագործել այդ տեխնոլոգիաները եւ արժանապատվությամբ մատուցել դրանք պոտենցիալ հաճախորդներին: «ԻՆՏԵՐՊՐԻՆՏ» ցուցահանդեսի կազմակերպումը անհրաժեշտ է ցանկացաշ պայմաններում` մարդկության, տնտեսության եւ, առհասարակ, ողջ հանրության զարգացման»,- ասել է նա:



Ինչպես հաղորդել է Ստեփանյանը, նոր ընկերությունը, որը ցանկանում է դուրս գալ շուկա եւ առաջարկել իր արտադրանքը, բայց այդ նպատակով PR-ընկերության համար չունի բավականաչափ միջոցներ, կարող է մասնակցել ցուցահանդեսին միանգամայն ընդունելի պայմաններով եւ այդպիսով շուկա մտնել: «3 օրվա ընթացքում օրական 8 ժամ կենդանի գովազդ անելը մեզ, մեր արտադրանքն ու մեր ապրանքը ցույց տալու լավագույն միջոցն է»,- ասել է ցուցահանդեսի կազմակերպչի` LOGOS EXPO Center-ի գործադիր տնօրենը: Ցուցահանդեսին պաշտոնական աջակցություն են ցուցաբերում Հայաստանի Տնտեսության նախարարությունը, Հայաստանի Արդյունաբերողների եւ ձեռներեցների միությունը, Հայաստանի հրատարակողների ազգային ասոցիացիան, Հայաստանի Գրողների միությունը:



LOGOS EXPO Center-ը Հայաստանի առաջին ցուցահանդեսային ընկերությունն է (1999թ.), որը առաջատար ընկերություն է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում մասնաճյուղային, արդյունաբերական, ազգային եւ միջազգային ցուցահանդեսների ու կոնգրեսների կազմակերպման ոլորտում:

Վերջին 7 տարիների ընթացքում LOGOS EXPO Center-ը կազմակերպեց ավելի քան 65 մասնագիտացված եւ միջազգային ցուցահանդեսներ, որոնք իրենց մեջ ներառում էին տնտեսության զանազան ճյուղերը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---