Քաղաքապետի ընտրությունները. «Բարգավաճ Հայաստանն» առաջինն է հայտ ներկայացրել ԿԸՀ21 մարտի 2009 - 15:14 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջինն է հայտ ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ ներկայացրել մայիսի 31-ին կայանալիք Երեւանի քաղաքապետի ու ավագանու ընտրություններին թեկնածուների լրիվ ցուցակը:«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ կուսակցության ցուցակի մեջ ներգրավված են շատ լուրջ եւ մրցունակ թեկնածուներ: «Կուսակցությունը պատրաստ է ազնիվ պայքարին եւ վճռական է տրամադրված»,- հայտնել է նա: «Քննարկումների ժամանակ ոչ մի տարաձայնություններ չեն եղել, թեկնածուներն ընտրել են այն մարդկանց, որոնք նվիրված են կուսակցությանն ու իրենց մասնագիտությանը: Հարություն Քուշկյանը, որը գլխավորել է ցուցակը, վաղուց արդեն ցույց է տվել, որ շատ հմուտ ղեկավար եւ մենեջեր է, ցուցակում նրան հաջորդում են Մխիթար Մնացականյանը, Մարգարիտա Զաքարյանը, որոնք նույնպես պատրաստ են այդպիսի մեծ պատասխանատվություն վերցնել իրենց վրա»,- հայտնել է Նաիրա Զոհրաբյանը: Այն հարցին, թե արդյոք իրենք պատրաստվում են նախընտրական քարոզարշավին, եւ թե ինչպիսի կետեր են ներառվելու կուսակցության նախընտրական ծրագրի մեջ, նա պատասխանեց, որ ծրագիրն արդեն պատրաստ է եւ մի քանի օր անց կհրապարակվի: «Այն հիմնված է սոցիալ-տնտեսական ծրագրի վրա, որը մշակվել էր մասնագետների կողմից: Մենք համար մեկ խնդիր ենք համարում մայրաքաղաքի ճարտարապետական տեսքի պահպանությունն ու պաշտպանությունը, բնապահպանական խնդիրների լուծումը, քաղաքի մաքրությունն ու կանաչապատումը»,- հայտնել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |