Անկախ Հայաստանը 30 տարեկան է21 սեպտեմբերի 2021 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության 30-ամյակը։ Երեք տասնամյակ առաջ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը հանրաքվեով կողմ քվեարկեց անկախությանը։ Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 94.99 տոկոսը «կողմ» քվեարկեց անկախությանը: Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ: 1991-ի սեպտեմբերի 21-ը դարձավ Հայաստանի Երրորդ հանրապետության ծննդյան օրը: Հայ ժողովուրդը կրկին իրավունք ստացավ ինքնուրույն կառուցել իր ապագան, լինել իր հողի տերը, վերագտավ վերջին դարերի ընթացքում կորսված պետականությունը, որը մի քանի տարով ձեռք բերեց 1918-ին: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում ասվում է, որ որ ըստ արժանվույն չենք գնահատել այն, ինչ ունեինք՝ ավելին, թերագնահատել ենք ինչպես ձեռքբերումները, այնպես էլ կորուստները: «Պետք է դասեր քաղենք անցյալից: Միևնույն ժամանակ, չպետք է թույլ տանք, որ անցյալը կաշկանդի մեզ առաջ քայլել»,-ասվում է նրա ուղերձում։ Ուղերձներով են հանդես եկել նաև կաթողիկոս Գարեգին Բ-ն, նախկին նախագահները։ Հայաստանը Անկախության 30-ամյակի առիթիվ շնոորհավորական ուղերձներ է ստացել ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ, Չինաստանի նախագահներից և այլ երկրների ղեկավարներից։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |