ՀԱՊԿ եւ ԳՄԿ զարգացնելու են համագործակցությունը ապօրինի գաղթին հակազդելու ոլորտում21 մարտի 2009 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում կայացել է Հասարակական անվտանգության պայմանագրի Կազմակերպութան (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի եւ Գաղթի միջազգային կազմակերպության (ԳՄԿ) գլխավոր տնօրեն Վիլյամ Լեյսի Սվինգի հանդիպումը:Զրույցի ընթացքում կողմերն արձանագրեցին, որ 2006թ. հուլիսին ստորագրված Համագործակցության մասին արձանագրության հիման վրա երկու կազմակերպությունների միջեւ փոխգործակցությունը հաջողությամբ ու արդյունավետ է զարգանում: Եւ այդ փոխգործակցության ակտիվությունը, ըստ Նիկոլայ Բորդյուժայի եւ Վիլյամ Լեյսի Սվինգի, միայն աճելու է, քանի որ փախստականների, ապօրինի գաղթի խնդիրները շարունակում են արդիական լինել: «ԳՄԿ տարբերվում է գաղթի գործընթացների, նրա «ցավոտ կետերի» մասին գիտելիքների խորությամբ, իսկ ՀԱՊԿ այդ «ցավոտ կետերի» վրա «ազդեցության» գործող մեխանիզմ ունի, մասնավորապես` «Նելեգալ» գործողության ձեւաչափում, որը պարբերաբար անցկացվում է Կազմակերպության դրոշի ներքո»,- նշել է Նիկոլայ Բորդյուժան: Գլխավոր քարտուղարի խոսքով, ՀԱՊԿ-ում հույս ունեն, որ ԳՄԿ աջակցություն կցուցաբերի Եվրամիության հետ փոխգործակցության կառուցման գործում, որպեսզի հսկողության տակ վերցնեն ապօրինի գաղթի ողջ «շղթան»` ելքի եւ փոխադրող երկրներից, որոնց թվին, հիմնականում, պատկանում են ՀԱՊԿ անդամ պետությունները, դեպի նշանակման երկրներ: Գաղթի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Վիլյամ Լեյսի Սվինգը Նիկոլայ Բորդյուժային տեղեկացրեց ԳՄԿ գործունեության մասին եւ վստահեցրեց, որ երկու կազմակերպությունների փոխգործակցության նպատակով կայցելի ՀԱՊԿ բոլոր անդամ պետությունները, հաղորդում է ՀԱՊԿ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |