ՀՀ-ում կորոնավիրուսի 273 նոր դեպք կա և 20 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 273 նոր դեպք կա և 20 մահ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 254,709-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 20 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5181 դեպք կա, այլ պատճառով՝ 1192:

Ապաքինվել է ևս 295 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 237,263 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 11,072 է։

Սեպտեմբերի 21-ին կատարվել է 4138 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,664,154 թեստ է արվել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---