ԱԶԲ-ն վերանայել է ՀՀ ՀՆԱ աճի կանխատեսումը՝ 1․8%-ից մինչև 5․2%22 սեպտեմբերի 2021 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Ասիական զարգացման բանկը վերանայել է ՀՀ ՀՆԱ աճի կանխատեսումը 2021-ի համար՝ բարձրացնելով մինչև 5․2%: Ըստ նոր զեկույցի, որը հրապարակվել է սեպտեմբերի 22-ին, ԱԶԲ-ն նախապես կանխատեսված 1․8% տնտեսական աճը փոխարինել է 5․2% կանխատեսմամբ։ «ՀՀ տնտեսությունը 2021-ի առաջին կիսամյակում աճել է 4․9%-ով, ընդ որում աճ է գրանցվել բոլոր ոլորտներում, ինչպես նաև ներդրումներում։ Այսպիսով 2020-ի տնտեսական ցնցումներից հետո աճի կանխատեսումները վերանայվում են՝ 1․8%-ից մինչև 5․2% 2021թ․ համար, 3․0%-ից մինչև 3․5% 2022թ․ համար»,-ասվում է զեկույցում։ Գյուղատնտեսությունն աճել է 7․1%-ով, ծառայությունները՝ 5․3%-ով։ Ընդ որում, աճը առևտրում, սննդի ոլորտում, վարչական ծառայություններում և անշարժ գույքի հետ գործարքներում գերազանցել է անկումը հանգստի, ծառայությունների, կրթության ոլորտներում։ Շինարարությունն աճել է 5․5%-ով՝ պետական աջակցությամբ և մասնավոր շինարարությամբ։ Արդյունաբերութունն աճել է 1․3%-ով՝ աճը հանքարդյունաբերությունում, էլեկտրաէներգիայի արտադրության, ջրամատակարարման և թափոնների հեռացման ոլորտներում գերազանցել է անկումը վերամշակող արդյունաբերությունում, որը կազմել է 4․4%։ Ներդրումները, որոնք հաշվարկվում են հիմնական կապիտալի համախառն կուտակումով, աճել են 9,5%-ով՝ պետական և մասնավոր կապիտալ ծախսերի հաշվին։ Ուստի տնտեսությունը վերականգնվում է ավելի արագ, քան սպասվում էր, ինչով և պայմանավորված է կանխատեսումների վերանայումը 2021 և 2022 թվականների համար։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն Ալիև․ Բաքվին ու Երևանին միջնորդներ պետք չեն՝ սկսվել է սահմանազատումը, անգամ սահմանագծում է արվում «Մեր երկրներին հաջողվել է հասնել դրան առանց որևէ միջնորդի»,–ասել է նա Ժիրայր Սեֆիլյանն ազատ է արձակվել Ապրիլի 30–ին բերման է ենթարկվել ԱԺԲ 64 անդամ ու աջակից Արամ Ա–ն իր զորակցություն է հայտնել Գարեգին Բ–ին և Մայր աթոռին Նրանք շեշտել են ՀՀ տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ամուր պահելու հրամայականը |