Ղարիբաշվիլին և Էրդողանը քննարկել են իրավիճակը ՀՀ-ում և Ադրբեջանում

Ղարիբաշվիլին և Էրդողանը քննարկել են իրավիճակը ՀՀ-ում և Ադրբեջանում

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ ԳՎ 76-րդ նստաշրջանի ընթացքում քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանում և Ադրբեջանում։

«Բանակցություններն առնչվել են տարածաշրջանային իրադարձություններին։ Ըստ Իրակլի Ղարիբաշվիլիի, Վրաստանի կարևորագույն նպատակը տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն աջակցելն է և երկիրը պատրաստ է իր խաղաղարար գործառույթը կատարել կովկասյան տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության համար», – տեղեկացնում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։

Ղարիբաշվիլին և Էրդողանն անդրադարձել են նաև Վրաստանի միջնորդությամբ Ադրբեջանի կողմից ականապատ դաշտերի քարտեզի դիմաց 15 հայ զինվորականներին Հայաստանին փոխանցելու թեմային։ Նրանք նշել են, որ այդ փոխանակումը «լավ հիմք է հարևանների միջև համագործակցության համար»:

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Վրաստանին համարում է տարածաշրջանային համագործակցության առացնք և պատրաստակամ է սատարելու յուրաքանչյուր եռակողմ ձևաչափի, այդ թվում՝ Վրաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափին։

«Ասվածի շրջանակում շատ կարևոր է եռակողմ գործակցությունն Ադրբեջանի հետ։ Թուրքիան սատարում է ցանկացած եռակողմ գործակցությանը, լինի դա Վրաստան-Ադրբեջան-Հայաստան թե Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա»,-ասել է Էրդողանը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին փոխանցել է իրեն հանդիպման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։ Այդ մասին Էրդողանը հայտարարել է օդանվակայանում Նյու Յորք մեկնելուց առաջ տված մամուլի ասուլիսի ժամանակ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---