Աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը հաջողությամբ պաշտպանեց իր տիտղոսները21 մարտի 2009 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ, ամենաթեթեւ քաշային կարգում WBA եւ WIBF վարկածներով կին պրոֆեսիոնալների շրջանում աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը (Killer Queen) հաջողությամբ պաշտպանեց իր տիտղոսները ամերիկուհի Ելենա «Տիկնիկ» Ռիդի դեմ 10-ռաունդանոց մենամարտում: Ռիդը հայտնի է կանացի բռնցքամարտի լեգենդ Ռեգինա Հալմիհի դեմ իր երկու համառ մենամարտերով, իսկ վերջինս իր հերթին մեկնաբանում էր Սյուզիի ու Ռիդի մենամարտը: Այն կայացավ «ProSieben Fight Night» բռնցքամարտի շոուի շրջանակներում` Սյուզի «Թագուհի-մարդասպան» Կենտիկյանի հայրենի քաղաքում` Համբուրգում:Կենտիկյանը բոլոր առումներով գերազանցեց իր հակառակորդին: Բոլոր ռաունդների ընթացքում նա իրավիճակը հսկողության տակ էր պահում` թույլ չտալով ամերիկուհուն իրեն որեւէ կերպ դրսեւորել: Կենտիկյանն ընթացքում մի շարք ջախջախիչ հարվածներ հասցրեց, որոնց մեծ մասը Ելենա Ռիդին գլխին կատարվեցին, ինչը զգալիորեն թուլացրեց ամերիկուհուն: Մենամարտը կարող էր ավարտվել նաեւ նոկաուտով, բայց Ռիդը բացառիկ դիմացկունություն ցուցաբերեց եւ մինչեւ վերջ կարողացավ դիմագրավել: 100:91 եւ կրկնակի 100:90 հաշվով հաղթանակը մրցավարները միաձայն տվեցին Սյուզի «Թագուհի-մարդասպան» Կենտիկյանին, որի համար այդ հաղթանակը դարձավ 24-րդը: Մենամարտից հետո Կենտիկյանը հայտնեց, որ այդ մենամարտն ամենածանրն էր իր կարիերայում: Այնուամենայնիվ, Կենտիկյանն իր հաղթանակով ապացուցեց, որ արժանի է աշխարհի ռեկորդակիր չեմպիոն Ռեգինա Հալմիհի ժառանգորդուհու կոչմանը: Բայց, ինչպես ասում է ինքը Կենտիկյանը, «Ռեգինան Ռեգինան է, իսկ Սյուզին` Սյուզին»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |