ՀԱԿ-ն արհամարել է «ժառանգության» առաջարկը

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունը պատասխան չի ստացել Հայ ազգային կոնգրեսից: «Հայ ազգային կոնգրեսից դեռեւս պատասխան չկա, նրանք ոչ մի կերպ չեն արձագանքել մեր առաջարկին»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության մամլո քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը: Նրա խոսքով, մի քանի րոպե անց կսկսվի «Ժառանգություն» կուսակցության նիստը, որին կորոշվեն կուսակցության հետագա գործողությունները:



Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության երեկվա կառավարման նիստի ժամանակ որոշում ընդունվեց եւս մեկ հնարավորություն տալու ՀԱԿ-ին, որպեսզի վերջին անգամ մտածվի Երեւանի քաղաքապետի ու ավագանու ընտրություններին թեկնածուների ընդհանուր ցուցակով համատեղ հանդես գալու տարբերակը: «Ժառանգությունը» ՀԱԿ-ին ժամանակ էր տվել մինչեւ մարտի 21-ի 18:00:
 Ուշագրավ
---