ՀՀ-ում կորոնավիրուսի 939 նոր դեպք կա և 23 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 939 նոր դեպք կա և 23 մահ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 939 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 255,648-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 23 դեպք է գրանցվել, 19-ը՝ կորոնավիրուսից և մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5200 դեպք կա, այլ պատճառով՝ 1197:

Ապաքինվել է ևս 592 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 237,855 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 11,396 է։

Սեպտեմբերի 22-ին կատարվել է 5823 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,669,977 թեստ է արվել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---