Forbes-ը 94-րդ տեղն է հատկացրել Հայաստանին բիզնեսի համար գրավչության տեսակետից21 մարտի 2009 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Forbes ամերիկյան ամսագիրն օրերս հրապարակել է 2009թ. երկրների բիզնես-վարկանիշը, որը գնահատում է զանազան երկրների ձեռնարկատիրական գործունեության գրավչության աստիճանը: Հայաստանը անցյալ տարվա 63-րդ տեղից իջել է 94-րդը:Forbes-ը վարկանիշը կազմում է ոչ միայն առանցքային տնտեսական ցուցանիշների հիման վրա, ինչպիսիք են ՆՀԱ աճը, դրամի արժեզրկման եւ գործազրկության մակարդակը, այլեւ հաշվի է առնում տնտեսական եւ անհատական ազատությունների մակարդակը, հարկային համակարգն ու օրենսդրական համակրգի մակարդակը: Forbes-ի համաձայն, տնտեսական մրցակցության բարելավման նպատակով պետությունը պետք է լրացուցիչ տնտեսական բարեփոխումներ իրականացնի, մասնավորապես, պայքարի աղքատության եւ գործազրկության դեմ: Ընդհանուր առմամբ, Forbes-ը գնահատել է 127 երկիր: Առաջին տեղը պահպանել է նախորդ տարվա առաջատարը` Դանիան, երկրորդ տեղում ԱՄՆ-ն է, երրորդում` Կանադան: Բացի առաջատարների եռյակից, բիզնեսի համար առավել բարենպաստ երկրների տասնյակի մեջ, ըստ Forbes-ի, մտել են նաեւ Սինգապուրը, Նոր Զելանդիան, Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Ավստրալիան, Հոնկոնգը եւ Նորվեգիան: Հայաստանը 94-րդ տեղն է զբաղեցրել, նրան հաջորդում է Մոլդավիան: Ռուսաստանը ցուցակում զբաղեցրել է ընդամենը 103-րդ տեղը` հայտնվելով այնպիսի երկրների միջեւ, ինչպիսիք են Մավրիտանիան եւ Հոնդուրասը: Ուկրաինան 97-րդ տեղում է, Ադրբեջանը` 87-րդ, Ղազախստանը` 71-րդ: Հետխորհրդային երկրներից ամենահաջող տեղը զբաղեցրել է Էստոնիան` հայտնվելով 17-րդ հորիզոնականում: Forbes-ի վարկանիշը եզրափակում են Նիկարագուան, Կամերունը, Գամբիան, Թաջիկստանը, Բոլիվիան, Չադը, Բուրունդին եւ Զիմբաբվեն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |