Էրդողանը հայտարարել է, թե դրական ազդակներ է ստանում Փաշինյանից![]() 24 սեպտեմբերի 2021 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե դրական ազդակներ է ստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ «Այժմ, այդ դրական ազդակների համատեքստում, մենք որոշ քայլեր կձեռնարկենք»,-ասել է նա՝ խոսելով 5-ի կամ 6-ի հարթակ ստեղծելու գաղափարի մասին, տեղեկացնում է Anadolu գործակալությունը։ «Հուսով եմ՝ կկարողանանք տարածաշրջանում փոխել իրավիճակը դեպի լավը խաղաղության տեսակետից։ Ամսվա վերջին մենք այդ մասին կխոսենք նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի հետ հանդիպում է նախատեսված։ Այսպիսով ռուս-թուրքական հարաբերությունները նոր հզոր խթան կստանան»»,- ասել է Էրդողանը։ Նա նաև խոսել է Իգդիրից դեպի Նախիջևան ճանապարհ կառուցելու մասին։ «Հուսով եմ, ճանապահ կբացենք Իգդիրից դեպի Ադրբեջան։ Դա նաև երկաթուղային ճանապարհ կլինի։ Այդ ճանապաչհի կառուցումը շատ,շատ կարևոր քայլ է»,-ասել է նա։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր 6-ի հարթակ ստեղծելու անհրաժեշտության մասին, որին, ըստ նրա, կարող են միանալ կարող են միանալ Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը և, «ցանկության դեպքում», նաև Հայաստանը։ Ավելի վաղ Էրդողանը նաև հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպման առաջարկ է արել։ Նա հավելել էր, որ դա կախված կլինի Երևանի դիրքորոշումից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |