Ալիև․ ՀՀ-ն պետք է ընտրի «գործակցության և տարածքային նկրտումների միջև»24 սեպտեմբերի 2021 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում ունեցած տեսաելույթում հայտարարել է, թե Ադրբեջանը «նոր իրողություններ է ստեղծել Հարավային Կովկասի տարածաշրջանում և բոլորը պետք է դա հաշվի առնեն»։ Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել ՀՀ հետ և Երևանը պետք է ընտրություն կատարի «գործակցության և տարածքային նկրտումների միջև», գրում է ՏԱՍՍ-ը։ «Հակամարտությունն ավարտված է, ուստի Ադրբեջանն արդեն հայտարարել է խաղաղության պայամանագրի շուրջ բանակցություններ սկսելու իր պատրաստակամության մասին՝ սահմանազատման և սահմանագծման, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա։ Նման համաձայնագիրը մեր տարածաշրջանը կարող է վերածել խաղաղության և համագործակցության տարածաշրջանի։ Սակայն, մենք դեռ դրական արձագանք չենք ստացել Հայաստանից մեր այս առաջարկին»,-ասել է Ալիևը։ Ըստ նրա, խաղաղությանն ու համագործակցությանը կարող են նպաստել տրանսպորտային նախագծերը։ Ալիևը նշել է, որ այդ առումով տարածաշրջանում նոր իրողություններ կարող է ստեղծել «Զանգեզուրի միջանցքը, որը Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջևանի հետ»։ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում նախատեսված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսաելույթը։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |