Սեպտեմբերի 27-ին ամբողջ Արցախում լռության րոպե կլինի

Սեպտեմբերի 27-ին ամբողջ Արցախում լռության րոպե կլինի

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 2020 թվականին Ադրբեջանի կողմից ԱՀ դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի զոհերի։

Նույն օրը՝ ժամը 10:30-ին, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի կողմից Արցախի բոլոր գործող եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոս զավակների հոգիների խաղաղության համար։

Սեպտեմբերի 27-ին լրանում է 44-օրյա պատերազմի առաջին տարելիցը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---