Հայկական բանկերը ոչ մի խնդիր չունեն կապված բանկային գործողությունների իրականացման հետ21 մարտի 2009 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Ստեղծված իրադրության մեջ, երբ աշխարհը ճնշվում է ֆինանսա-տնտեսական ճգնաժամի պատճառով եւ վերջերս Հայաստանը խոցած դրամի արժեզրկման պայմաններում բանկային համակարգում նկատելի է ակտիվության անկում, մասնավորապես, անորոշության եւ բացասական սպասումների պայմաններում վարկավորման: «Նման սպասումներ չկան, ներկայումս մենք լայ մասշտաբներով իրագործում ենք փոքր եւ միջին բիզնեսի վարկավորում»,- Երեւանում լրագրողներին հաղորդել է «Արարատ Բանկի» վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը: Նրա խոսքով, այս շաբաթվա ընթացքում ներկայացվել է 35 մլն դրամի չափով հիփոթեքային, իսկ ընթացիկ վարկերի գծով` 55 մլն դրամի չափով վարկ:Աշոտ Օսիպյանը տեղեկացրել է, որ բացասական սպասումներ չեն կանխատեսվում, իսկ բոլոր բանկային գործողությունները, այդ թվում` դրամական միջոցների փոխանցումը, վարկավորումը, հաջողությամբ իրականացվում են: Միեւնույն ժամանակ վարչության ղեկավարը նշել է, որ հիփոթեքային վարկավորման հարցում ոչ մեծ անկում է նկատվում, բայց դա բացատրվում է ոչ թե նրանով, որ բանկերը չեն վարկավորում, այլ որ կրճատվել է հայտերի թիվը, ձեւավորվել են բացասական սպասումներ` կապված բիզնես-ակտիվության նվազման հետ, մյուս կողմից, ի հայտ են գալիս բիզնեսի նոր առաջարկներ, նոր ներդրումային ծրագրեր եւ սուբյեկտներ, որոնք ներդնում են: «Դա ժամանակի շատ լավ հատված է հատկապես փոքր եւ միջին բիզնեսի համար` մտնելու շուկա եւ դիմակայելու մրցակցությանն ու զարգանալու»,- ասել է նա: Այն հարցին, թե արդյոք որեւէ կանխատեսումներ կան փոխարժեքի բարձրացման առումով, վարչության ղեկավարը պատասխանել է, որ այս ծաբաթվա վերջին որոշ կեղծ սպասումներ կային, որ դրամի փոխարժեքը կբարձրանա: «Բայց, ինչպես տեսնում եք, փոխարժեքի բարձրացումը տեղի չունեցավ, իսկ այսօր Հայաստանի Ֆոնդային բորսայում անգամ փոխարժեքի անկում է գրանցվել»,- ասել է նա: Օսիպյանը պարզաբանել է, որ ինքը չի ակնկալում փոխարժեքի բարձրացում, անի որ վերջին ժամանակներս փոխարժեքը շատ է բարձրացել եւ, ըստ նրա, մոտ ժամանակում սպասվում է դրա անկում: «Դա դրական իմպուլս է, որի մասին ես ցանկանում եմ հաղորդել մեր քաղաքացիներին եւ բանկի հաճախորդներին»,- ասել է նա: Ինչպես ասել է Օսիպյանը, իրարանցման համար ոչ մի պատճառ չկա, քանի որ բանկերը ոչ մի խնդիր չունեն կապված բանկային գործողությունների, այդ թվում` տարադրամի վաճառքի իրականացման հետ: Զրույցի ընթացքում նա ավելացրել է, որ ստեղծված պայմաններում վերանայվել են բիզնես-վարկերի դրույքները: «2008թ. դեկտեմբերի համեմատ նկատվել է բանկային վարկերի տոկոսադրույքի որոշակի բարձրացում 2%-ով»,- ասել է նա: Բայց այժմ, Օսիպյանի խոսքով, նկատվում է նրանց նվազման միտում, մասնավորապես փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման հարցում «Արարատ բանկը» հաստատել է 14%-16% մակարդակով վարկային տոկոսադրույք տարադրամով եւ 16%-18% դրամային վարկերի համար: Վարչության նախագահի կարծիքով, երկու հիմնական իմպուլս կա, որոնք նպաստելու են բանկային վարկերի դրույքների իջեցմանը` մրցակցությունն ու ռիսկի գործակցի գնահատումը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |