Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար մոտ $1 մլրդ կներդրվի24 սեպտեմբերի 2021 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Գործադիրը հաստատել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր (Տրանշ 4) շրջանակում Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումը: Ծրագրով նախատեսված շինարարական աշխատանքների արժեքը կազմում է մոտ 474.3 մլրդ դրամ (մոտ $1 մլրդ): Հայտարարվելու է միջազգային մրցույթ։ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի, այդ թվում՝ Բագրուշատի թունելի, կառուցման ներդրումային ծրագրի իրականացումը սահմանվել է որպես առաջնահերթություն, հաստատվել ներդրումային ծրագիրը: Որոշմամբ նախատեսվում է իրականացնել II տեխնիկական կարգի (100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ) մոտ 60 կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհահատված, այդ թվում՝ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ կամուրջների և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ թունելների (ամենաերկարը` Բարգուշատի թունելն է, որի երկարությունը կկազմի մոտ 8.6 կմ) կառուցման աշխատանքներ և դրանց հետ կապված այլ գործողությունները: Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա արդիականացնել Իրանին կապող ճանապարհահատվածը, մեծացնել հետաքրքրությունը ՀՀ տարածքով տարանցիկ երթևեկության նկատմամբ, ապահովել Հայաստանի հարավային շրջանների անվտանգությունը, ապահովել ճանապարհային անվտանգության պահանջվող մակարդակը, նպաստել հարավային շրջանների տնտեսական զարգացմանը և որպես արդյունք՝ նշված մարզերի բնակչության կենսամակարդակի բարելավմանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանով տրվում է Հյուսիս-հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան հատվածի արդեն շինարարական գործընթացի մեկնարկի փուլ: «Հույս ունենք, որ 2022-ի ավարտին արդեն շինարարության նախնական փուլը կմեկնարկի: Ուզում եմ նաև հիշեցնել, որ ճիշտ է՝ հիմա ծրագիր-4-ը Սիսիան-Քաջարան հատվածն է, բայց մենք Սիսիան-Ագարակ հատվածը դիտում ենք որպես մեկ ամբողջություն»,-ասել է նա։ Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ Քաջարան-Ագարակ հատվածի իրականացումը շատ ավելի հեշտ է, ներգրավված են նաև ֆինանսական միջոցներ: «Առավել բարդը Քաջարանի թունելի հատվածն է, որին ևս առանձին պիտի անդրադառնանք: Այսինքն՝ երկու հատվածի համար, այն է՝ Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ, կտանք մրցույթի մեկնարկը, զուգահեռ նաև կսկսենք գործընթաց՝ Քաջարանի թունելի համար ֆինանսական միջոցների հստակեցման և այդ աշխատանքների մեկնարկը նույնպես տալու ուղղությամբ»,-ասել է փոխվարչապետը: Հյուսիս-հարավը խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է միջազգային բարձր ստանդարտներին բավարարող 560 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը կապել հյուսիսի հետ՝ կրճատելով այն: Հյուսիս-հարավ ծրագրի իրականացման համար մինչ օրս վարկային պայմանագրեր են կնքվել Ասիական զարգացման (ԱԶԲ), Եվրոպական ներդրումային (ԵՆԲ) բանկերի և Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի հետ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |