«Հրանտ Դինքի սպանությունը» փաստագրական ֆիլմը կցուցադրվի գերմանական ARTE հեռուստաալիքով21 մարտի 2009 - 19:51 AMT PanARMENIAN.Net - Մարտի 22-ին Քյոլնի Լյուդվիգի թանգարանում կցուցադրվի Օսման Օքքանի եւ Զիմոնե Զիտեի «Հրանտ Դինքի սպանությունը. Հայերը Թուրքիայում» WDR/ARTE ստուդիայի արտադրության 80-րոպեանոց փաստագրական ֆիլմը: Ֆիլմի ցուցադրությանը ներկա է լինելու Հրանտ Դինքի այրին` Ռաքել Դինքը:Ինչպես հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները, ֆիլմի ցուցադրությունից հետո Երլանգենի համալսարանի դոկտոր-պրոֆեսոր Խաչիկ Րաֆֆի Գազերի եւ Օսման Օքքանի մասնակցությամբ քննարկում կանցկացվի: Ֆիլմի քննարկումը տեղի կունենա WDR-ում ARTE խմբագրության ղեկավար Զաբինե Ռոլլբերգի նախագահությամբ: Մարտի 24-ին ARTE հեռուստաալիքով «Թուրքական ԵՄ. Երազանքը եւ հայկական հարցը» ծրագրի շրջանակներում կկայանա «Հրանտ Դինքի սպանությունը» ֆիլմի հեռուստապրեմիերան: Ֆիլմի պրեմիերան կայացել է մարտի սկզբին Նյուրնբերգում Թուրքիա-Գերմանիա կինոփառատոնին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |