ԵԽԽՎ-ն մտահոգված է մոտ 30 հայի ճակատագրով, որոնց տեսել, նկարահանել են գերության մեջ և որոնց մասին տեղեկություն չկա![]() 28 սեպտեմբերի 2021 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը՝ ԵԽԽՎ-ն, մտահոգված է մոտ 30 հայի ճակատագրով, որոնց տեսել, նկարահանել կամ լուսանկարել են գերության մեջ և որոնց գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չկա: Այդ մասին ասվում է ԵԽԽՎ զեկույցում։ Նշվում է, որ այդ մարդիկ կարող են ենթարկված լինել բռնի անհետացման և, հնարավոր է, սպանված լինեն։ Ստրասբուրգում ընդունվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը։ ԵԽԽՎ-ն հորդորել է Ադրբեջանին արագացնել այդ հարցի քննությունը և համապատասխան տեղեկատվություն ներկայացնել ՄԻԵԴ, ինչպես նաև ՀՀ-ին։ Նշվում է, որ տասնյակ տեսագրություններ կան, որտեղ ադրբեջանցի զինվորները գլխատում են հայերին, կտրում նրանց ականջները։ Զեկույցում նշվում է նաև, որ ադրբեջանցիները ֆիզիկական բռնության և նվատացման են ենթարկում հայ ռազմագերիներին և պահվող անձանց։ Տեսագրություններում ադրբեջանցիները ծեծում, խփում և հրում են հայ ռազմագերիներին, ինչպես նաև ակնհայտ ստիպողաբար պարտադրում են նրանց համբուրել ադրբեջանական դրոշը՝ նվաստացնելու ակնհայտ միտումով։ Տեսահոլովակներից շատերում երևում են ադրբեջանցիների դեմքերը, ինչը վկայում է այն մասին, որ նրանք չեն վախենում պատասխանտվության ենթարկվելուց։ ԵԽԽՎ-ն հորդորել է Նախարարների կոմիտեին հետևել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2021 թվականի մարտի 16–ի Նախարարների կոմիտեին արված ծանուցմանը՝ հայ գերիների վերաբերյալ և նպաստել այդ հարցի լուծմանը։ հարցի լուծման ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |