«Օրինաց երկիրը» 101 թեկնածու է առաջադրում Երեւանի քաղաքապետի պաշտոնում եւ ավագանիների խորհրդում ընտրվելու համար

PanARMENIAN.Net - Օրինաց երկիր կուսակցությունն այսօրվա իր նիստում հայտարարել է Երեւանի քաղաքապետի պաշտոնում եւ ավագանիների խորհրդում ընտրվելու թեկնածուների ցուցակը ներկայացնելու վերջնական որոշման մասին: Ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է «Օրինաց երկրի» խմբակցությունից ընտրված խորհրդարանի պատգամավոր Հեղինե Բիշարյանը: Երկրորդ տեղում` բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Հենրիկ Բակունցը, երրորդ տեղում` տնտեսական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Գեորգի Վահանյանը:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակից հետ զրույցում հաղորդեց «Օրինաց երկրի» կուսակցութայն մամլո քարտուղար Սուսաննա Աբրահամյանը, կուսակցության 101 թեկնածուից բաղկացած ցուցակը Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացվի մարտի 22-ին: «Օրինաց երկիր» կուսակցությունը միշտ հաղթում է, եւ ապացուցել է դա բոլոր ընտրություններում», - հայտարարել է նա եւ ավելացրել, որ առաջիկայում կհրապարակվեն կուսակցության նախընտրական ծրագիրն ու կարգախոսները:
 Ուշագրավ
---