Ալի Համենեի. Իրանը դեռեւս փոփոխություններ չի տեսնում ԱՄՆ-ի քաղաքականության մեջ21 մարտի 2009 - 22:21 AMT PanARMENIAN.Net - Իսլամական Հանրապետությունը կփոխի իր վերաբերմունքն ու մոտեցումները ԱՄՆ-ին, եթե նախագահ Բարաք Օբաման փոխի իր հայացքներն ու դիրքորոշումը: Այդ մասին հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Համենեին: Նրա խոսքերով, դեռեւս «Իրանը փոփոխություններ չի տեսնում» ԱՄՆ-ի քաղաքականության մեջ»: Ասեք, ինչ եք դուք փոխել: Միայն բառացի փոփոխությունները բավարար չեն»,-ասել է Իրանի հոգեւոր առաջնորդը: «Մենք Ամերիկայի նոր կառավարության ու նախագահի հետ հարաբերությունների փորձ չունենք: Մենք կհետեւենք եւ կգնահատենք ԱՄՆ-ի նոր վարչակազմի գործողությունները: Եթե դուք փոխվեք, մեր վարքագիծը եւս կփոխվի: Եթե դուք չփոխեք ձեր դիրքորոշումը, ապա իմացեք, որ մեր ժողովուրդն առավել ուժեղ ու ամուր է դարձել վերջին 30 տարիների ընթացքում եւ դիմադրություն ցույց կտա»: Ալի Համենեին անդրադարձել է նաեւ ԱՄՆ առաջարկին բանակցելու եւ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու հնարավորությանը: Ի պատասխան նա կրկին հայտարարեց, որ Վաշինգտոնը չի փոխում իր դիրքորոշումը եւ «փոփոխության ոչ մի նշան չկա»: «Որտե՞ղ են այդ փոփոխությունների նշանները,-նշել է Իրանի առաջնորդը:-Դուք ի՞նչ է, վերացրեցիք Իրանի հանդեպ գործող պատժամիջոցները, հանեցիք ԱՄՆ-ում մեր կապիտալների արգելանքը: Դադարեցրեցի՞ք մեր երկրի դեմ թշնամական քարոզարշավը: Դադարեցի՞ք անվերապահորեն սատարել սիոնիստական ռեժիմին»: Իրանի հոգեւոր առաջնորդի խոսքերը համընկնում են նախօրեին Իրանի խորհրդական Ալի Աքբար Ջավանֆիքրի արտահայտած դիրքրոշման հետ: Նա հայտարարեց, որ «ամերիկյան կառավարությունը պետք է ճանաչի իր նախկին սխալներն ու ուղղի դրանք», նշելով, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեռեւս ոչ մի կոնկրետ քայլ չի ձեռնարկել իր նախորդների սխալներն ուղղելու համար, հաղորդում է BBC-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |