ՀՀ-ում կորոնավիրուսի 934 նոր դեպք կա և 22 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 934 նոր դեպք կա և 22 մահ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 934 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 262,631-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 22 դեպք է գրանցվել, 20-ը՝ կորոնավիրուսից և մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5339 դեպք կա, այլ պատճառով՝ 1211:

Ապաքինվել է ևս 728 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 242,569 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 13,512 է։

Սեպտեմբերի 30-ին կատարվել է 11,385 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,724,070 թեստ է արվել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---