Մեկնարկել է Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն լիգայի 18-րդ առաջնությունը23 մարտի 2009 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը մեկնարկեց «Կիլիկիա»-«Ուլիս» խաղից, որտեղ հյուրերը ավելի ուժեղ գտնվեցին եւ հաղթեցին 0:1 նվազագույն հաշվով: Միակ գոլի հեղինակը «Ուլիսի» խաղացող Արթուր Քոչարյանն էր: Մյուս երեք խաղերը եւս գոլերի առատությամբ աչքի չընկան: Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» եւս նվազագույն հաշվով հաղթեց «Բանանցին»: 16-րդ րոպեում աչքի ընկավ «Փյունիկի» հարձակվող Հենրիխ Մխիթարյանը: Նույն արդյունքը գրանցվեց «Շիրակ»-«Արարատ» խաղում: Այստեղ եւս հաղթեցին դաշտի տերերը: Գյումրիի թիմից 57-րդ րոպեում գոլ խփեց Անդրանիկ Բարիկյանը: «Գանձասար»-«Միկա» խաղում երկու անգամ գոլ խփեց «Միկայի» հարձակվող Բոտի Դեմելը (10, 48 րոպեներին): Այսպիսով, 1-ին փուլից հետո մրցաշարային աղյուսակում միանգամից 4 առաջատար գրանցվեց` «Միկան», «Փյունիկը», «Շիրակը» եւ «Ուլիսը»:Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2 փուլի խաղերը. ապրիլի 4-ին` «Ուլիս»-«Փյունիսկ» «Բանանց»-«Գանձասար» «Արարատ»-«Կիլիկիա» ապրիլի 5-ին` «Միկա»-«Շիրակ»: Խաղերի սկիզբը 16:00-ին է Երեւանի ժամանակով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |