Ծանրամարտի ԵԱ-ում ՀՀ-ին 7-րդ ոսկին բերել է Մարգարիտա Առաքելյանը![]() 1 հոկտեմբերի 2021 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվող ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն է հռչակվել Մարգարիտա Առաքելյանը։ Այս ոսկին թվով 7-րդ չեմպիոնական մեդալն էր Հայաստանի հավաքականի համար: Մ20 տարեկան 87 կգ քաշային աղջիկների մրցավեճում նա երկամարտի 202կգ (86+116) արդյունք է գրանցել, տեղեկացնում է Shantnews.am-ը։ Հայ մարզուհին նաև փոքր ոսկե մեդալ է նվաճել հրում վարժությունում: Ավելի վաղ ոսկե մեդալներ էին նվաճել Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67կգ), Ռաֆիկ Հարությունյանն (81 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ), Կարեն Ավագյանը (81 կգ): Եվրոպայի չեմպիոն է դարձել նաև Լիանա Գյուրջյանը (81 կգ)։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |