ՀՀ-ում կորոնավիրուսի 1152 նոր դեպք կա և 16 մահ![]() 2 հոկտեմբերի 2021 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1152 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 263,783-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան 16 դեպք է գրանցվել, 15-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5354 դեպք կա, այլ պատճառով՝ 1212: Ապաքինվել է ևս 772 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 243,341 է։ Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 13,876 է։ Հոկտեմբերի 1-ին կատարվել է 9656 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,733,726 թեստ է արվել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |