Դենիել Ֆրիդը Գուանտանամոյի բանտի փակման լիազորն է դարձել23 մարտի 2009 - 13:48 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Եվրոպայի եւ Ասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդին նշանակել է Գուանտանամոյի բանտի փակման լիազոր:Պետքարտուղարության հայտարարության մեջ նշվում է, որ «Հիլարի Քլինթոնն այդ աշխատանքը պարոն Ֆիդին հանձնարարել է` հաշվի առնելով վերջինիս դիվանագիտական աշխատանքի մեծ փորձը»: Amnesty International հակաահաբեկչական գործողությունների մասնագետ Ժենեւ Մանտրիի խոսքերով, Ֆրիդի նշանակումն այն բանի նշան է, որ Օբամային վարչակազմը շատ լուրջ մոտեցում է ցուցաբերում Գուանտանամոյի բանտի փակման խնդրին, ցանկանում է այն լուծել միջազգային շրջանակներում, հաղորդում է АР-ը: Դենիել Ֆրիդը եղել է լեհաստանում ԱՄՆ դեսպան, այնուհետեւ աշխատել է Ազգային անվտանգության խորհրդում, իսկ 2005 թվականին եղել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |