Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տուրիզմի ոլորտները առաջնային են Հայաստանի համար23 մարտի 2009 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի համար առաջնային են տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տուրիզմի ոլորտները: Այդ մասին Հայաստանի մրցունակության ազգային հիմնադրամի նիստի ժամանակ հայտնեց McKinsey&Company միջազգային կոնսալտինգային ընկերության փորձագետ Անդրե Անտոնյանը: «Ավելի վաղ մենք արդեն գնահատել ենք հայկական տնտեսությունը, եւ այժմ այդ գնահատականները չեն փոխվել: Հայաստանի համար ամենահեռանկարայաին ճյուղերը տեղեկատվական տեխնոլոգիաներն ու տուրիզմն են, կարեւորություն է ներկայացնում նաեւ ալմաստի մշակման ճյուղը»,- ընդգծեց Անտոնյանը:Մարտի 21-ին` Ազգային մրցունակության խորհրդի նիստի առաջին օրը, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը պատմեց, որ Հայաստանում քննարկվում է աշխարհում ամենաերկար ճոպանուղու կառուցման հնարավորությունը: Նրա կարծիքով, դա կբարձրացնի Տաթեւի վանքի տուրիստական գրավչությունը, որի վերականգնման տուրիստական ծրագրի շրջանակներում էլ կառուցվում է ճանապարհը: Խոսելով Ազգային մրցունակության հիմնադրամի ծրագրերի մասին` փորձագետը նշեց, որ ընտրված ճյուղերն ընդհանուր առմամբ ճշմարիտ են լինում, պարզապես հարկավոր է դրանք գրագետ կերպով կատարել: «Վարպետաց թաղամասի ու Տաթեւի համալիրի ծրագրերը շատ օգտակար են Հայաստանի համար: Գլխավորը, որպեսզի դրանք համաձայնեցված իրականացվեն»,- ասաց Անտոնյանը: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին պատմեց, որ Ազգային մրցունակության հիմնադրամի նիստի ժամանակ քննարկվեց e-government կամ «էլեկտրոնային կառավարություն» նախագիծը: Այդ նախագիծըը բոլոր պետական գերատեսչությունների միջեւ տեղեկատվության եւ փաստաթղթերի փոխանակության համակարգ է նախատեսում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ Սպիտակում Վարպետաց թաղամասի ստեղծման նախագծերը եւ տուրիզմի զարգացման հարցեր: Վարպետաց թաղամասը կդառնա ավանդական հայկական արհեստների զարգացման կենտրոն: «Ծրագիրը դրական արձագանք է ստանում, առաջարկներ կան համանման կառույցներ ստեծելու Գյումրիում ու Հայաստանի եւս մեկ քաղաքում»,- ավելացրեց Սարգսյանը: Նա նաեւ հաղորդեց, որ հիմնադրամի հետ համագործակցում են երկու նոր ներդնողներ, որոնցից մեկն իրականացնելու է կրթական ծրագրերի ամենամյա ֆինանսավորումը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |