Թուրքիան պատրաստ է աջակցել Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերմանը

PanARMENIAN.Net - Անկարան կարող է տրամադրել Թուրքիայի հարավում գտնվող Ինջրիլիկ օդակայանը ոչ միայն Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման, այլեւ ԱՄՆ ԶՈՒ զենքի փոխադրման համար: Այդ մասին Today's Zaman թուրքական թերթին է հաղորդել Թուրքիայի կառավարության աղբյուրը, որը ցանկացել է անհայտ մնալ:



«Անկարան պետք է պատրաստ լինի Վաշինգտոնի հետ խոսելու ինչպես ամերիկյան զորքերի դուրսբերման, այնպես էլ Թուրքիայի տարածքով զենքի տեղափոխման մասին»,- հայտնել է աղբյուրը` ավելացնելով, որ դա չի նշանակում, որ Թուրքիան պետք է ընդառաջ գնա ԱՄՆ բոլոր պահանջներին:



Վերջերս ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման հայտնել էր, որ ամերիկյան զորքերի հիմնական մասը Իրաքը կլքի 2010թ. օգոստոսին: Մոտավորապես 35 հազար ամերիկյան զինվորներ կմնան Իրաքում, որպեսզի ապահովեն քաղաքացիների պաշտպանությունն ու մասնակցեն ահաբեկչության դեմ պայքարին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---